Գրադարան հաճախում եմ կարելի է ասել ամեն օր: Այն ինձ համար թերևս կրթահամալիրի հաճելիագույն անկյուններից մեկն է, որտեղ կարող եմ կենտրոնանալ, տրամադրվել, և մխրճվել գրքերի բազմաբովանդակ աշխարհում`գտնելով ինձ համար օգտակարը, հաճելին և նորը։ Գրադարանը
կարծես լինի իմ աշխատավայրը. այստեղ ծրագրեր եմ մշակում, զանազան նյութեր ընթերցում, հանդիպումներ ունենում, ինչպես նաև պարապում բուհի քննությունների համար:Այլ կերպ ասած`
գրադարանն իմ կրթվելու, ինքնակրթվելու, նոր գաղափարներ ծնելու և մշակելու վայրն է:
Ավարտելուց հետո երևի ամենաշատը կկարոտեմ իմ տաքուկ, հարմարավետ, հարուստ և ջերմությամբ լի վայրը՝ կրթահամալիրի գրադարանը: Որպես շրջանավարտի ընկերական դիտարկում` խորհուրդ կտամ մյուս սովորողներին ևս անմասը չմնալ մեր բազմաժանր ու հսկայական տիեզերքից, ժամանակը տիկին Մարիի և Նոննայի ներկայությամբ ու ընկերակցությամբ արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու հնարավորությունից:
Комментариев нет:
Отправить комментарий