понедельник, 12 декабря 2016 г.

Բնագիտատեխնիկական ճամբար2016

Բնագիտատեխնիկական ճամբար2016-ի կազմակերպչական անձնախումբը  սիրով մասկանցության հնարավորություն է ընձեռում  Հայաստանի տարբեր մարզերի  միջին և ավագ դպրոցներում սովորող  20 աշակերտների՝ մասնակցելու  Դեկտեմբերի 16-18-ը «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում  կայանալիք   Բնագիտատեխնոլոգիական եռօրյա  ճամբարին ։


Ճամբարն իրականացվում է Ամերիկյան դեսպանության կողմից տրված  դրամաշնորհով , իսկ ճամբարի նախաձեռնողներն են  2015 թվականի Ֆլեքս ծրագրի  շրջանավարտներ Արմինե Գասպարյանը և  Մարիաննա Դավիդովան։ Ճամբարի նպատակն է միջին և ավագ դպրոցներում սովորող  հայ  աշակերտներին  հնարավորություն տալ խորացնելու  իրենց գիտելիքները    բնագիտության, բնապահպանության և 21-րդ դարի  տեխնոլոգիական նորարությունների մեջ , մասնավորապես՝  ծանոթանալու եռաչափ տպիչներին ։ Ճամբարի  մասնակիցներին սպասվում են   բնագիտատեխնիկական զանազան   թեմաներով  հետաքրքիր   դասընթացներ, խաղեր, թիմային աշխատանքներ, ֆիլմի դիտում- քննարկումներ, շրջայցեր ողջ հանրապետության առաջատար   կրթահամալիրներից մեկով, կրթահամալիրի  աստղացուցարանով և այլն ։  Ճամբարի ավարտին աշակերտները կստանան մասնակցության վկայականներ։


Մասնակիցների գիշերակացը, սննդի տրամադրումը և տրանսպորտային ծախսերի  փոխհատուցումը կհոգա  ճամբարի անձնակզմը։

Սիրով սպասում ենք ձեզ հյուրընկալելու՜ն։

Комментариев нет:

Отправить комментарий