понедельник, 12 декабря 2016 г.

Ավագ դպրոցներում դասավանդեք փիլիսոփայություն՝ ավելի լավ հասարակություն ունենալու համար

Անցած տարին տալիս է  մի երկմտանք  ,որ ամերիկյան հասարակությունը անգօրծունյա  է, որ մեր Կոնգրեսը անօգուտ է,իսկ  կառույցները՝ անպետք։ Բախվելով գոյության սարսափին՝ երիտասարդ մարդիկ,ինչպիսիք  Ադամ Լանզան,արձագանքում են  բռնությամբ։ Բախվելով կառավարվող  խնդիրներին,ինչպիսին է օրինակ  <<ֆինանսական ժայռը>>, մեր ժողովրդավարությունը ինքնաքայքայվում է։ Բարկությունը ամեն տեղ է,իսկ ըմբռնողականությունը՝ ոչ մի։


Թեև ժողովրդավար հասրակությունը չի կարող գործել քանի դեռ իր քաղաքացիները չեն կարող ռացիոնալ կերպով բանավիճել մեկը մյուսի հետ, ռացիոնալությունը բացակայում է ամերիկյան քաղաքականության մեջ։ Մենք հարձակվում ենք մեր քաղաքական թշնամիների վրա անզիջող կարծիքներով և ինքնաիրավացիական բարկությամբ։ Տհաճ դառնությունը տարածվում է ամեն ինչի վրա, մինչդեռ մեր երկիրը դանդաղորեն,բայց հաստատապես գնում է ինքնակործանման։

Ինձ թվում է՝ այս  երկաթային որոշակիությունից բխող անգօրծունյա քաղաքական երկխոսությունը  ,որին շնորհում ենք մեր տեսակետները, հանդիսանում է 21-րդ դարի Ամերիկան առճակատող ամենաճնշող խնդիրը։ Իսկ իրականում, դա ճգնաժամ է։ Առանց օգտակար երխոսություն վարելու ունակաության մենք չենք կարող լուծել մեր խոշորագույն և նույնիսկ ամենաքոքր մարտահրավերները։

Եվ դա էլ հարց է բարձրացնում․ինչպե՞ս կարող ենք լուծել այդ ճգնաժամը։ Քանի որ բանավիճելու համար անհրաժեշտ  է մտածելու ունակություն, կարծում եմ՝ այն  ընկած է փիլիսոփայության հիմքում։

Ինչու՞ հենց փիլիսոփայություն։ Որովհետև փիլիսոփայությունը ՝ <<Իմաստության սերը>>, ստեղծում և սնուցում է իմաստալի մտքեր, որոնք կարող են ,ինչպես Արիստոտոլն է առաջարկում << Հաշվի՛ առնել միտքը՝ առանց այն ընդունելու >>։ Ըստ  փիլիսոփայայան աշխարհահայացքի՝ Հանրապետականը, ով արհամարհում է ցանկացած հարկի բարձրացում կամ տնտեսական ազդակներ, կարող է առնվազն տալ  հարկերի <<ռազմերթ>>-ի  կամ Քեյնեսյան տնտսության սահմանումը։ Դեմոկրատաը, առնչվելով հակասող գաղափարներին,  նույնը կարող է անել։ Միտքը/խոհը/, և ոչ թե բարկությունը կարող է դառնալ ընդդիմադիր աշխարհահայացքների լռելայն արձագանք։

Իսկապես, փիլիսոփայությունը կարող է մեծ դեր խաղալ բարկությունը նվազեցնելեւ համար, որն աճում է ինչպես քաղցկեղային ուռուցք ժամանակակից Ամերիկայում։Սակայն Մեխանիզմներ գոյություն ունեն և՛ Արևելյան, և՛ Արևմտյան մտածողության մեջ։ Օրինակ բուդդայական ստոիկ մտածողության մեջ  ընդունում են ներկան այնպես, ինչպես կա, ըստ Կանտի ստիպողականության՝ մարդկության մշտագոությունը հղվում է պատճառի գոյությանը։ Փիլիսոփայությունը կարող է մեզ օգնել արմատավորել առաքինություն, իսկ ինչպես Սոկրատեսն է ասում<< Գիտելիքը զորություն է>>։

Որոշ փիլիսոփաներ ակնհայտորեն նպաստում են խաղաղության պահպանմանը ավելի շատ, քան ուրիշները, մինչդեռ որոշ փիլիսոփաներ(օր՝ Մարկոս Օրեյլոսը) ավելի բարի են թվում,քան որիշները։ Տարբեր փիլիսոփայությունների լայնախոհ ուսումնասիրություններ առաջ են քաշում այն հավանականությունը, որ դրանցից ինչ-որ մեկը սխալ է։ Ինչպես Սոկրատեսը, այնպես էլ ինչ-որ մեկը գիտակցում է ,որ գիտելիքը ցանկացած որոշակի բանն է, և որ իսկական իմաստությունը գիտակցելն է, թե որքան բան չգիտես։ Այս հասկացողությամբ, մոլորակի մասին  (հետևաբար և մնացած երկրային բաների մասին,ինչպին է օրինակ քաղաքականությունը) մեր ունեցած գիտելիքները չափազանց անհամաչափ են, և գուցե համեմատելի են սեղանին ընդդեմ շշի մակերեսին։ Այս գիտակցումը մարդուն դարձնում է ավելի քիչ զայրացկոտ , երբ բախվում է ընդդիմադիր հայացքների՝ վերածելով այդ ապարդյուն բարկությունը արդյունավետ հետաքրքրասիրության։

Չնայած փիլիսոփայական մտածելակերպի օգտակարությանը՝  մենք չենք սերմանում այդ մտածելակերպը մեր երեխաների մեջ։ Իրականում փիլիսոփայությունը ամբողջապես բացակայում է ամերիկյան դպրոցներում։ Օրինակ, մնք չունենք ԵյՓի դասընթացներ (ավելի խորացված ու բարձր մակարդակի  ուսուցում) փիլիսոփայություն առարկայից։ Որոշ ավագ դպրոցականեր գուցե լսել են Սոկրատեսի, Պլատոնի,Արիստոտելի մասին, սակայն իրականում չեն հասկանում նրանց փիլիսոփայությունը, կամ ավելի  ավելի քիչ են հասկանում քան,օրինակ , Դեսկարտեսի, Շոպենհաուերի կամ Նիցշեի փիլիսոփայությունները։ Իսկ դա ամոթալի է, քանզի եթե մարդ չի հասկանում այդ խոհի պատմությունը, չի հասկանա նաև մեր քաղաքական համակարգի ռացիոնալությունը։


Առաջին անագամ ես փիլիսոփայություն  կարդացել եմ համալսարանական կրթության առաջին կիսամյակում։ Իմ դասախոսը հանձնարարեց ուսումնասիրել <<Պլատոնական Հանրապետություն>> թեման։ Թեև սկզբում ես ոչինչ չէի հասկանում, բայց  ի վերջո այդ հրաշալի մարդը   ամբողջապես  դարձավ իմ հիացմունքի առարկան։Նա այն անձնավորությունն էր, ով թեև հազարավոր տարիներ առաջ, մտածել էր միևնույն բաների մասին, ինչ ես, սակայն ավելի մեծ իմաստաբանությամբ, որ երբևէ կարող էի հավաքել*։ Օրինակ՝ ի՞նչ է արդարությունը,ի՞նչ է ճշմարտությունը,ինչու՞ են տառապում մարդիկ, կյանք կա՞ մահից հետո արդյոք։ Սրանք այն հարցերն են,որ երեխաները հարցնում են իրենց ծնողներին, այն հարցերը, որոնք մեզ ամենից շատն են վախեցնում, և գուցե այդ վախի տատճառով է, որ չենք խորհում այդ հարցերի մասին,երբ մեծանում ենք։

Ես կարծում եմ,որ դա մեծ սխալ է։ Մենք պետք է խորհենք այդ հարցերի մասին։ Փիլիսոփայություն կարդալով ես սկսում եմ ավելի քիչ վախենալ այդ հարցերից։ Այլևս ես չեմ վախենում   մահի մասին մտածելուց (ի րախտագիտություն Էպիկուրեսին),բարոյականության  ի երախտագիտություն (Կանտի), կամ դժբախտության մասին մտածելուց (ի երախտագիտություն Էպիկտետուսի)։ Դեռ ավելին, ես հասկացա, որ բարկությունը և՛ քաղաքականության մեջ,և՛ առօրյա կյանքում վախի արձագանքն է։ Իսկ այդ վախը կարող է բավականաչափ նվազեցվել փիլիսոփայությունը խրախուսողների մտորումներին հետևելու  շնորհիվ։


Ես չգիտեմ ՝ ինչու ավագ դպրոցներում չի դասավանդվում փիլիսոփայություն։ Գուցե առարկան է  թվում  չափազանց էզոտերիկ* կամ հավակնոտ։ Գուցե կա  այն մտավախությունը,որ փիլիսոփայաությունը կարող է <շորթել> այն տեսակի հարցերը, որոնց միտված է պատասխանել եկեղեցին։ Օրինակ՝ թե <ինչպես պետք է  ապրել>, <ինչպես մահանալ> և այլն։ Որոշ ծնողներ գուցե անհարմար են զգում  այն գաղափարից, որ իրենց երեխաները ստանան այդ <<մեծ հարցերի>> պատասխանները Սոկրատեսից կամ Պլատոնից, ինչպես նաև Հիսուսից և Պաուլոից։

Այս մտավախությունը սակայն անհիմն է։ Փիլիսոփայությունը չի վիճարկում կրոնին, այն պարզապես հորդորում է հասկանալ աշխարհը ՝ բացելով/ընդլայնելով/  միտքը։ Այն խրախուսում է մտածել մի քանի հավանական տարբերակների վրաբերյալ ( ի  հակադրություն մեր քաղաքական գործիչների) ` ընդունելով միայն այն հավանականությունը, որ հակված է պատճառի բնակածին իմաստին։ Անառողջ հասարակության մեջ այն լցված է խստագույն բարկությամբ ու դառնությամբ։ Իսկապես , այդքան շատ կատաղությամբ մենք կարող ենք անել ավելի վատ բաներ, քան մեր երեխաներին փլիսոփայություն սովորեցնելն է։ Իրականում, այսպիսի մոտեցումը մեր երեխաներին կսովորեցներ արձագանքել խնդիրներին հետաքրքրասիրությամբ և ոչ թե զայրացած մտածողությամբ, կհաղորդեր  այն գաղափարը,որ դեռևս <<երեխաները>> չեն ըմբռբել Կոնգրեսում։

Այն մարդիկ,ովքեր ասում են՝ փիլիսոփայությունն անպետք բան է ( հետևաբար և դրա ուսմունքը  նույնպես), ես պատասխանում եմ,- Անմտություն։ Մեր հասարակությունը անգործունյա է, որովհետև մենք մոռացել ենք, թե ինչպես մտածել, եթե երբևէ իմացել ենք էլ։ Թեև որպես հասարակություն ՝ մենք հավատում ենք, որ գտնվում ենք ճշմարտության տիրապետության տակ, մենք չարաչար սխալվում ենք։ Փիլիսոփայություն սովորել նշանակում է տեղեկանալ, թե ցավալիորեն  ինչքան անտեղյակ ենք մենք,և գուցե այդ  գիտելիքը սովորեցնի մեզ համեստություն, գուցե  միտք ներշնչի, որ հակառակ կողմը ի վերջո նույնպես կարող է որոշակի արժեք ունենալ։

Այսպիսով, իմ տեսակետն այն է, որ մեր քաղաքական համակարգը սարսափելիորեն փիլիսոփայության մեծ չափաբաժնի կարիք  ունի, իսկ լավագույն տարբերակը այդ չափաբաժինը <<ներարկելու>>  ամերիկյան հասրակության մեջ՝ ցողունից սկսելն է։ Այսինքն՝  արթնացնել  փիլիսոփայական մտաժողությունը երեխաների շրջանում՝ ուսուցանելով փիլիսոփայութուն ավագ դպրոցներում։

Արդյունքում, մենք դանդաղորեն,սակայն վստահորեն կբարձրացնենք ամերիկացիներին, ովքեր ունակ կլինեն արձագանքելու  խնդիրներին ոչ թե բարկացկոտ մտքերով, այլ հետաքրքրասիրությամն, գուցե և վերջ դնելով այս ինքնակործանարար անելանաելի իրավիճակին։

Հույս ունեմ՝ դեռ չափազանց  ուշ չէ։ Տեքստը՝ Միքայել Շամասի Թարգմանությունը՝ Արմինե Գասպարյանի

Комментариев нет:

Отправить комментарий