«Ժայռ» ճամբարի կողմից իրականացված տարատաեսակ միջոցառումների, զինվարժանքների ու մարտական պատրաստությունների շնորհիվ կարողացա հմտություններ ձեռք բերել հրաձգություն,նետաձգություն,սուսերամարտ սպորտաձևերում,ինչպես նաև ստանալ ընդհանուր գիտելիքներ առաջին բուժօգնություն ցուցաբերելու մասին։ Չեմ կարող չանրադառնալ նաև ծրագրի ամենասիրածս ու ոգևորող մասին՝ «Բարձունքի հաղքահարմանը»։ Դպրոցակիցներիս հետ այնքա՜ն հաճելի,հմայական ու նվաճողական պահեր ապրեցի Սևանի Կապուտակ (խնդրում եմ ուղղեք,եթե սխալվում եմ) սարը բարձրանալիս․․․
Եթե փորձեմ ամփոփել այս քառօրյա ռազմա-հայրենագիտական ճամբարի ընթացքում ստացած գիտելիքներս,հմտություններն ու փորձը,ապա կարող եմ ասել,որ ես և իմ հասակակից Սեբաստացիները մեր ազգի համար արժանավոր հայորդիներ ու, և որ գլխավոր նպատակներից մեկն է նաև՝ քաջարի զինվորներ դառնալու ճանապարհին ենք․․․
21-24․08․2016 Արմինե Գասպարյան, 12-րդ դասարան
Комментариев нет:
Отправить комментарий